Դավութօղլուի ավտոշարասյան ճանապարհին տեղի է ունեցել պայթյուն
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ավտոշարասյան ճանապարհին տեղի է ունեցել պայթյուն։ Այս մասին հայտնում է Sabah-ը՝ նշելով, որ վարչապետն ուղևորվելիս է եղել Մարդին։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Ոստիկանությունը տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։ Մարդինում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։
