Որն է Պուտինի գլխավոր նպատակը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր մամլո ասուլիսի ժամանակ նշել է, թե որն է իր գլխավոր նպատակը: «Իմ գլխավոր նպատակը Ռուսաստանի բարօրությունն է։ Իսկ դրան հասնելու համար պետք է զբաղվել էկոնոմիկայով, սոցիալական ոլորտով, պաշտպանողականությամբ և անվտանգությամբ»,-ասել է Պուտինը։
Այնուհետև ՌԴ քաղաքացիներին խոստացել է շարունակել փոփոխությունները սոցիալական ոլորտում:
ՌԴ նախագահը խոսելով երկրի պահուստների մասին. «Մենք պահպանել ենք մեր պահուստները։ Այո՛, կառավարության Պահուստային հիմնադրամը կրճատվել է որոշ չափով, սակայն Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամը մնացել է գրեթե անփոփոխ։ Կառավարության պահուստները մնում են 100 մլրդ դոլար մակարդակում»:Ինչպես նշել է՝ պահուստները մնում են 100 միլիարդ դոլար մակարդակում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի միջազգային արժույթները նվազել են 8 մլրդ դոլարով։
