Վարդան Արամյանը օրինակ բերեց Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը
Վերջերս ԱԺ կողմից հաստատված օրենքի նախագիծը, ըստ որի` ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ծախսերը պետք է գաղտնի պահվեն հարցին ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով միջազգային պրակտիկայում, սովորաբար, գաղտնի են պահվում երկրի առաջին դեմքերի ծախսերը, քանի որ դա անմիջականորեն կապված է անվտանգության հետ, և գաղտնի պահելով՝ այդ ռիսկերը չեզոքացվում են: Նախարարը օրինակ բերեց Թուրքիայում օրեր առաջ տեղի ունեցած` ՌԴ դեսպանի սպանությունը: «Եթե որևէ մեկը տեղեկանում է, թե որ ընկերությունների մեքենաներն են սպասարկում նախագահին, որ ընկերությունն է ճաշ, սնունդ մատուցում, որ ռեստորանում է նախագահը հյուրերի հետ ճաշում, ապա մեծանում են վտանգային ռիսկերը: Ահա, թե ինչու կապալառուի տվյալները պետք է գաղտնի լինեն: Կան անվտանգության կանոններ, որոնք պետք է պահպանենք»,- ասաց նախարարը:
