Առևանգված լիվիական ինքնաթիռը վայրէջք է կատարել Մալտայում
Այսօր անհայտ անձինք առևանգել են Airbus A320 ինքնաթիռը և ուղղել այն Մալտայի կողմ, այն ինչ ինքնաթիռը Սաբխայից թռիչք պետք է կատարեր Տրիպոլի: Ինքնաթիռում եղել է 111 ուղևոր և անձնակազմի 7 անդամներ : Լիվիական Afriqiyah ավիաընկերության ինքնաթիռն առևանգողները հայտարարել են, որ պատկանում են «Ալ Ֆաթիհ ալ Ջադիդ» խմբավորմանը: Առևանգողները պահանջել են բանտից ազատել Լիվիայի նախկին առաջնորդի՝ Մուամար Քադաֆի Սեյֆ ալ Իսլամի որդուն: Նրանք պահանջել են նաև ճնշել լիվիական բանակին և անվտանգություն ապահովել Բենգազիի զինյալների համար, որպեսզի նրանք դուրս գան քաղաքից: Այս տեղեկությունները հայտնել են լիվիական զլմ-ները հղում անելով Լիվիայի ժամանակավոր իշխանության պաշտոնական ներկայացուցչին: Այս պահին ինքնաթիռը կանգնած է դաշտում, նրա շուրջը ոչ մի շարժ չկա, բոլոր դռները փակ են: Լիվիայի տրանսպորտի նախարար Միլյադ Մաաթուկը հայտնել է, որ բանակցություններ են ընթանում երկու առևանգիչների հետ և քննարկվում են նրանց պահանջները:
