Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը Արցախի հարցում անակնկալ չէր.ՀՀԿ
« Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթը անակնկալ չէր, և ր Լևոն Տեր-Պետրոսյանը նույն իր դիրքորոշումն է հայտնել, ինչ 98 թվականին էր ասում:Առաջին նախագահն իրավունք ունի իր դիրքորոշումն ու կարծիքը արտահայտելու, և որ իրենք այդ դիրքորոշման հետ առայժմ համաձայն չեն, որովհետև երբ խոսում են բանկացային գործընթցների մասին, պետք է հասկանալ` բանակցող կողմն ով է»,-ում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը «Բանակցող կողմ առայժմ չենք տեսնում, որովհետև նախ պետք է, որ Լեռնային Ղարաբաղն ինքը բանակցող կողմ դառնա, և Ալիևը պետք է ավելի լուրջ վերաբերվի բանակցային գործընթացներին, այլ ոչ թե բանակցային գործընթացների պրոցեսում սկսի ռազմական գործողություններ: Բանակցություններից հետո պայմանավորվածություններն անընդհատ խախտվում են: Դրա համար մինչև բանակցային հստակ կողմ չլինի, խոսել բանակցային գործընթացներից անիմաստ է:Իմ համար զարմանալի էր առաջին նախագահի «հետաքրքիր» դիրքորոշումը` Ալիևի հետ կապված, որը, մեղմ ասած, «գոհացնող չէր» »,- ասաց պատգամավորը:
