Թրամփի հաղթանակին մեզանից բացի ոչ ոք չէր հավատում. Պուտին
«Ռեյգանը դագաղում շուռ չէր գա, նա կուրախանար Թրամփի հաղթանակի համար: Նա ուրախ կլիներ, որ իր կուսակցության ներկայացուցիչը մինչև վերջ գնաց և հաղթեց, չնայած նրան, որ Թրամփի հաղթանակին ոչ ոք չէր հավատում՝ մեզանից բացի»,-ամենամյա տարեվերջյան թվով 12-րդ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձավ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի՝ օրեր առաջա արած հայտարարությանն այն մասին, որ Ռոնալդ Ռեյգանը դագաղում շուռ կգար, եթե իմանար, թե որքան հանրապետականներ են համակրանք տածում Պուտինի հանդեպ: Մեկնաբանեց նաև ամերիկյան իշխանությունների հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանը փորձել է ազդել ԱՄՆ-ի ընտրությունների վրա: «Բարաք Օբամայի աշխատակազմը և Դեոմկրատական կուսակցության ղեկավարությունը փորձում են իրենց անհաջողությունները արտաքին գործոնների վրա բարդել, այն դեպքում երբ այդ կուսակցությունը պարտվեց ոչ միայն նախագահական ընտրություններում այլև սենատի և Կոնգրեսի ընտրություններում.«Դա, ինչ է, նո՞ւյնպես իմ աշխատանքն է»:
