Ռոնալդուն Պաղեստինում տարվա մարդ է ճանաչվել
Sports.ru-ն հայտնել է ,որ Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պաղեստինուն տարվա լավագույն մարդ է ճանաչվել,ով տվյալ տիտղոսը ստացել է մարզական և մարդկային որակների համար: Մրցանակաբաշխության կազմակերպիչ Հալիդ Շումանը հիշեցրել է, որ ֆուտբոլիստը սույն թվականի մարտին հանդիպել է հնգամյա երեխայի հետ, ով որբ էր մնացել ռմբակոծման արդյունքում: Օգոստոսին Ռոնալդուն հրաժարվել էր հանդիպել Իսրայելի վարչապետի հետ, հայտարարելով, որ աջակցում է Պաղեստինին:
