Հնարավոր է թերակատարվի. ֆինանսների նախարարն անփոփեց տարին
Այսօր ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տեղեկացրեց, որ նախատեսված է եղել 1 տրիլիոն 782 միլիոն դրամ հարկերի հավաքում, որը սակայն հնարավոր է թերակատարվի` կապված Լարսի անցակետի փակ լինելով: Հարկերի հավաքման գործընթացը դրական է, և վերջնական արդյունքը գոհացնող կլինի: Պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի ծրագրային ցուցանիշից բացասական շեղման և ծախսերի նախորդ տարիների միջին կատարողականից ավել իրականացման հետևանքով աճող դեֆիցիտը ֆինանսավորելու նպատակով ներքին պետական պարտքի շուկայում առաջացած ավելցուկային պահանջարկի պայմաններում իրականացվել են գանձապետական պարտատոմսերի լրացուցիչ տեղաբաշխումներ, որոնց արդյունքում դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կկազմի շուրջ 169 մլրդ դրամ` ծրագրավորված 42 մլրդ դրամի դիմաց: Ընդհանուր առմամբ, փոխառու միջոցների հաշվին ՀՀ պետական բյուջեի պակասուրդի զուտ ֆինանսավորումը 2016թ. կկազմի շուրջ 395 մլրդ դրամ, որից 169 մլրդ դրամը կֆինանսավորվի ներքին աղբյուրների հաշվին, 226 մլրդ դրամը` արտաքին աղբյուրներից:
