«Թուրքիայի և Իրանի նախագահները կարևոր դեր են խաղացել Հալեպի ազատագրման հարցում». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա տարեվերջյան ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հալեպի ազատագրման օպերացիային և դրանում Ռուսատսանի դերակատարմանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի և Իրանի նախագահները մեծ դեր են խաղացել Սիրիայի Հալեպ քաղաքի ազատագրման հարցում։ «Հալեպից մարդկանց տարհանումն աշխարհում խոշորագույն միջազգային մարդասիրական ակցիա էր»,- հայտարարել է Պուտինը։ Նրա խոսքով՝ քաղաքի ազատագրումը անհնար կլիներ առանց Ռուսաստանի մասնակցության, հատկապես վերջին փուլում։ «Շատ կաևրոր է նաև Իրանի և Թուրքիայի հետ համագործությունը: Այս երկրների ղեկավարները մեծ ներդրում ունեցան այս գործողության իրականացման հարցում: Հալեպում հսկակայական աշխատանք արվեց: Հազարրավոր մարդիկ դուրս բերվեցին: Այդ ամենը չէր կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցության և, իհարկե, առանց սիրիական իշխանությունների ջանքերի»,- ասել է նա:
