ԿԳ նախարար. «Բանակի՝ բոլոր քրեական միջադեպերի մեջ «Փոքր Մհերի» շրջանավարտ կա»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ «Փոքր Մհեր» կրթահամալիրում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ աշակերտները պահանջել էին տնօրենի հրաժարականը, խնդիրն ավելի բարդացավ, քան զուտ տնօրենի՝ պաշտոնում մնալ-չմնալը: ««Փոքր Մհերը», որը բավականին հետաքրքիր գաղափար էր ու լավ արդյունքներ էր տվել, ունի մի քանի մակարդակների խնդիրների թնջուկ: Կան զուտ իրավական, տնտեսական և մանկավարժական խնդիրներ: Մեզ մտահոգում է այն, որ բանակում ինչ քրեական միջադեպ կա, «Փոքր Մհերի» շրջանավարտները մեջն են, մինչդեռ այնտեղ կա կրթության բարձր որակ եւ արհեստական ինչ-որ վիճակ է ստեղծվել»,-ասաց Լեւոն Մկրտչյանը: Ինչպես ասաց՝ լուծումը տվել են արդեն ՊՆ-ի հետ միասին: «Ինֆորմացիոն փակ իրավիճակ է ստեղծվել, որն իր հետ բերել է բացասական հետևանքներ: Իսկ ավագ դպրոցի ձևաչափը միացնենք ՊՆ-ի քաղաքականությանը: Սա իրականացնելու համար համապատասխան առաջարկով դիմել ենք կառավարությանը, որպեսզի խնդիրներն այդ ձևաչափով լուծվենՊետք է կրթական ծրագիրն ավելի բացենք, համագործակցենք պաշտպանության նախարարության հետ` ավագ դպրոցի ձեւաչափը միացնենք Պաշտպանության նախարարության տակ գտնվող կառույցներին: Արդեն դիմել ենք կառավարություն այս խնդիրների լուծման համար»,- ասաց նա:
