Հայաստանի շոշափելի, բայց դեռեւս չամրագրված միակ ձեռքբերումը

«Երրորդ հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ Վիկտոր Դալլաքյանը հայտնել է, որ «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը դավանում է լիբերալ-պահպանողականության արժեքային համակարգին: «Առաջիկա խորհրդարանական ընտրությունները ոչ թե պատճառ, այլ սոսկ առիթ են նման ձեւաչափերի առարկայացման ու բյուրեղացման համար, քանի որ վերջին տասնամյակում երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ արձանագրված համատարած ձախողումների արդյունքում հայտնվել ենք ոչ միայն պետականության, այլեւ hայրենիքի կորստյան իրական վտանգի առջեւ։ 25-ամյա պատմություն ունեցող Հայաստանի առաջադրած փաստորեն միակ շոշափելի ռազմավարական նպատակը ԼՂ ազատագրման եւ նրա բնակչության անվտանգության ապահովման առաջադրանքն էր, որի փաստացի իրականացումը նորանկախ Հայաստանի շոշափելի, բայց դեռեւս չամրագրված միակ ձեռքբերումն է: Ղարաբաղյան պատերազմի ավարտը ազդարարող 1994թ. մայիսյան համաձայնագրի ստորագրումից հետո՝ արդեն հարաբերականորեն խաղաղ պայմաններում, գործնական-քաղաքական առումով, Հայաստանը որեւէ լուրջ, էական եւ առարկայական ռազմավարական նպատակ չի առաջադրել եւ իրականացրել մինչեւ վերջ: Իսկ երբ չկան ազգը համախմբող նպատակներ, ապա պետությունը՝ որպես դրանց իրականացման միջոց կամ գործիք, աստիճանաբար տարվում է ցանկացած համակարգին բնորոշ ինքնաբավարարման գործառույթով: «Երրոդ Հանրապետություն» կուսակցությունը որպես ծրագրային-ռազմավարական նպատակներ, հռչակում է՝ 1. Հայաստանը ժամանակակից, մրցունակ եւ կենսունակ պետություն դարձնելը, 2.  ԼՂՀ զարգացմանը, անվտանգության ապահովմանը եւ միջազգային ճանաչմանը առավելագույնս աջակցելը, 3. Հայաստանի ապաշրջափակմանը նպատակաուղղված տնտեսական, քաղաքական, դիվանագիտական եւ այլ  բնույթի քայլերի իրականացումը, 4. Հայաստանի եւ հայության  գոյաբանական ճգնաժամի հաղթահարմանը, Հայաստանի ժողովրդագրական վիճակի կտրուկ բարելավմանը, արտագաղթի կասեցմանը եւ ներգաղթի կազմակերպանը միտված քաղաքականության իրականացումը, 5. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության փոխհարաբերությունները արմատապես բարեփոխելու եւ որակական նոր աստիճանի բարձրացնելու առաջադրանքի իրականացումը, 6. Հայաստանի ինքնիշխանության լիարժեք ապահովման ներքաղաքական,  տնտեսական ու դիվանագիտական համալիր ծրագրի իրականացումը»:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am