Նշանակում է, որ Մխիթարյանը ոչ մի մարզական արդյունքի չի հասել. «Չորրորդ իշխանություն»

Տարվա մարզական արդյունքներով՝ հրապարակվեցին 2016 թվականի 10 լավագույն մարզիկների անունները։ Լավագույնների ընտրությունը կատարվում է Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիա կոչվող կազմակերպության կողմից։ Ֆեդերացիայի անդամ 35 մարզական լրագրող մասնակցել է հարցմանը, եւ ստացվել է հետեւյալ պատկերը. բնականաբար, լավագույն մարզիկ է ճանաչվել օլիմպիական խաղերի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Այս թեմայի շուրջ մենք 2015 թվականին զրուցել էինք այդ ֆեդերացիայի մի շարք լրագրողների հետ։ Լավագույնների ընտրությունը նրանք հետեւյալ կերպ էին բացատրում. առաջին հերթին հաշվի են առնում մարզիկի անհատական նվաճումները տարվա ընթացքում կայացած մրցաշարերում՝ ըստ մրցաշարի կարգի։ Այսինքն, առաջնահերթությունը տրվում է օլիմպիական չեմպիոններին ու մրցանակակիրներին, հետո՝ աշխարհի առաջնություն, Աշխարհի Գավաթ, հետո՝ Եվրոպայի առաջնություն։ Եվ քանի որ Մխիթարյանր ոչ աշխարհի չեմպիոն է, ոչ՝ Եվրոպայի, ոչ էլ գոնե «Ոսկե գնդակ» է ստացել, նշանակում է, որ նա ոչ մի մարզական արդյունքի չի հասել։ Հա, գոլեր է խփում, խաղում է հեղինակավոր ակումբներում, ճանաչվել է Գերմանիայի առաջնության լավագույն խաղացող, բայց դրանք էական արդյունքներ չեն։ Ու նաեւ շեշտում էին, թե բոլոր երկրներում են այս չափանիշներով ընտրում լավագույն մարզիկներին։ Սրա մեջ միգուցե տրամաբանություն կա, բայց լավագույններին ընտրելու այս ձեւաչափը հենց այս նույն մարզական ֆեդերացիայի կողմից բազմիցս խախտվել է։ Եթե նայենք նախորդ տարիների քվեարկության արդյունքներին, ապա հարց է առաջանում. ինչո՞ւ այն տարիներին, երբ Հայաստանի շախմատի հավաքականը օլիմպիական չեմպիոն դարձավ, նրա առաջատար Լեւոն Արոնյանը չճանաչվեց տարվա լավագույն հայ մարզիկ։ Օլիմպիական չեմպիոն է, չէ՞, դարձել, այն էլ՝ երեք անգամ։ Եվ նրա հետ մասին եւս 3 շախմատիստ։ Հետո՞ ինչ, որ շախմատի ֆեդերացիայի նախագահը Սերժ Սարգսյանն է։ Դա «պրինցիպի» ընկնելու թեմա է՞։ Ենթադրում ենք, որ Հենրիխ Մխիթարյանին անտեսելու դեպքում էլ դեր են խաղացել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, նախարար Հրաչյա Ռոստոմյանի եւ ՀԱՕԿ-ի բարդ հարաբերությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Լավ, սա էլ հեչ։ Համարենք, որ Մխիթարյանը Եվրոպայի չեմպիոն չի դարձել, դրա համար լավագույնների թվում տեղ չի ունեցել։ Փակեցինք աչքերը։ Բա Հռիփսիմե Խուրշուդյանին ինչի՞ եք 10 լավագույն մարզիկների թվում նշել։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am