Ուրախության արցունքներ Հալեպում, բնակիչները փողոց են դուրս եկել Ռուսաստանի դրոշով

Սիրիական Հալեպի բնակիչները 5 տարի շարունակ կրած զրկանքներից հետո դուրս են եկել փողոց, որպեսզի շնորհավորեն միմյանց՝ ահաբեկիչների դեմ հաղթանակի և խաղաղության կապակցությամբ: Նախօրեին սիրիական բանակը հայտարարել էր, որ Հալեպն ամբողջությամբ ազատագրվել է ահաբեկիչներից և գտնվում է իշխանության վերահսկողության տակ: Հալեպում ձնաբուք է, սակայն ինչպես համապատասխան մարմիններն, այնպես էլ բնակիչները հետևում են, թե ինչպես են հատուկ ավտոբուսները քաղաքից հեռացնում վերջին ահաբեկիչներին:

Մենք Իդլիբից ենք, սակայն այստեղ ապրում ենք որպես փախստականներ: Այս հաղթանակին մենք գրեթե 3 տարի սպասել ենք: Մենք, իհարկե, ուզում ենք սեփական աչքերով տեսնել, թե ինչպես է քաղաքը լքում վերջին ահաբեկիչը,- պատմել է Հալեպի բնակչուհի Սալահեդին Իմ Հալեդը РИА Новости-ին:
Փողոցում տոնակատարության մասնակիցներից մեկն ասում է, որ վերջապես հաղթական աղաղակներ է լսում և տեսնում է, որ մարդիկ փողոց են դուրս եկել Ռուսաստանի և Սիրիայի դրոշներով: 40 օր շարունակ հատուկ մեքենաները Հալեպից հեռացրել են ահաբեկիչներին և նրանց ընտանիքներին: Ահաբեկիչների կողմից հատուկ դիմադրություն չի նկատվել: Այդ ամենը հիմա անցյալում է: Հիմա Հալեպի փողոցներում հազարավոր մարդիկ՝ արցունքներն աչքերում շնորհավորում են միմյանց:  Նրանք հնչեցնում են շնորհակալական խոսքեր՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Քրիստոնեական թաղամաս Ազիզիայում, որտեղ գրեթե ամեն օր սպանվում էին խաղաղ բնակիչներ, կենտրոնական հրապարակում ամանորյա տոնածառ են կանգնեցրել:
Ռուսնե՛ր, շնորհակաալություն, առանց ձեզ և առանց ձեր նախագահի այս օրը չէր լինի : Դուք մեր եղբարներն եք,- ասել է Հալեպի հայկական ռեստորաններից մեկի գխավոր խոհարարը՝ սեղմելով ռուս լրագրողների ձեռքը և հյուրասիրելով խմիչք ռեստորանի հաշվին:
Ազատագրված Հալեպ են բերվել արդեն շինարարաների խմբեր: Բնակիչներն իրենց ավերված բնակավայրերը փորձում են նախկին տեսքի բերել: Տարիներ անց, գուցե, Հալեպն ավելի գեղեցիկ տեսք ստանա, քան եղել է նախկինում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am