Տեսախցիկները ֆիքսել են Բեռլինում ահաբեկչություն կատարողին
Տեսախցիկները ֆիքսել են Բեռլինի Մոաբիտ թաղամասում ամանորյա տոնավաճառի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալ Թունիսի քաղաքացի Անիս Ամրիին: Այս մասին հայտնել է rbb ռադիոկայանը: Ռադիոկայանի հաղորդած տեղեկատվության համաձայն՝ տեսախցիները ֆիքսել են ահաբեկչին նաև ահաբեկչությունից օրեր առաջ: Նրա լուսանկարը հրապարակված է ռադիոկայանի կայքում: Նշվում է, որ կասկածյալի լուսանկարները արվել են դեկտեմբերի 14-15-ի գիշերը: Հետախուզման վայրը եղել է Մոաբիտի մզկիթը, որտեղ հինգշաբթի օրը ոստիկանությունը որոնողական աշխատանքներ է կատարել: Բեռլինում կատարված ահաբեկչության մեջ գլխավոր կասկածյալ 24-ամյա Անիս Ամրին Գերմանիայում և եվրոպական երկրներում պաշտոնապես որոնման մեջ է գտնվում: Ահաբեկչին գտնելու հարցում օգնություն ցուցաբերողների համար նախատեսել են 100.000 եվրո մրցանակ:
