ԱՄՆ-ն Եվրոպային հորդորել է պատրաստ լինել Ռուսաստանի կողմից կիբեռհարձակմանը
РИА Новости-ն գրում է, որ ԱՄՆ զինված ուժերի հրամանատար Բեն Հոջեսը ՆԱՏՈ-ի եվրոպական երկրներին հորդորել է պատրաստ լինել պատասխան կիբեռհարձակումների, որոնք կծառայեն որպես միջոցներ այլ երկրների ագրեսիան զսպելու համար:
Ապագայում մենք պետք է կենտրոնացնենք մեր ուշադրությունը կիբեռանվտնագության վրա: Դա, բնականաբար, նշանակում է հակահարվածների մշակում,- հայտարարել է Հոջեսը գերմանական Spiegel ամսագրին տրված հարցազրույցում:Հոջեսը մտավախություն ունի, որ պոտենցիալ հակառակորդները, ինչպիսին Ռուսաստանն է, լուրջ չեն վերաբերվելու Գերմանիային և այլ արևմտյան երկրներին, եթե ՆԱՏՈ-ն ի վիճակի չլինի պատասխան կիբեռհարվածներ հասցնելու: Հոջեսը կարծում է, որ եթե համապատասխան քայեր չձեռնարկվեն, անցած տարվա հակերային հարձակումները Բունդսթագի վրա կկրկնվեն: Արդեն կանխատեսվել են 2017 թվականին Ռուսաստանի կողմից Գերմանիայի վրա կիբեռհարձակումներ: Ի պատասխան այս կանխատեսումների՝ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրիյ Պեսկովը հայտարարել էր, որ այդ Ռուսաստանն է, որ նախընտրական շրջանում Եվրոպայի կողմից կիբեռհարվածներ է ստանում:
