Արտակարգ դեպք Մալաթիայում. դանակահարվել է երեք անչափահաս

Մինչ տարին մոտենում է ավարտին, հանցագործությունների թիվը օր օրի աճում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դեկտեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Արմենակյան առաջին զանգվածում դանակահարվել է երեք անչափահաս: Իսկ ինչն է եղել միջադեպի պատճառը, եւ ովքեր էին կիզակետում: «Ժողովուրդ»-ին կատարվածի շուրջ որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Ըստ այդմ, տղայական «ռազբորկան» վերածվել է թեժ վիճաբանության, որն էլ արյունալի եզրահանգում է ունեցել: Դեռեւս անհայտ հարցի շուրջ վիճաբանել են իրենց թաղամասում վարձով բնակվող 22-ամյա մի երիտասարդի հետ: Նրան շրջապատում Շեկո են ասում, եւ որոշ տեղեկությունների համաձայն` նա է եղել 16-ամյա տղաներին դանակահարողը: Մալաթիա-Սեբաստիայում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երիտասարդն այս պահին հետախուզման մեջ է գտնվում, դեպքից անմիջապես հետո փախուստի է դիմել: Անգամ խոսվում է այն մասին, որ նա հաջողացրել է երկրից դուրս գալ: Ըստ որոշ լուրերի` Շեկոն շրջապատում հայտնի է որպես այդ տարածքում գործող շաուրմայանոցներից մեկի սեփականատիրոջ թոռ, ընտանիքի անդամները հարգված մարդիկ են: «Ժողովուրդ»-ին նաեւ հայտնի դարձավ, որ դանակահարությունից տուժածներից մեկը, ով վնասվածք էր ստացել ձեռքի հատվածում, երեկ դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս երկուսը, որոնց անունները կարողացանք պարզել` Գեւորգը եւ Կարենը, դեռեւս բժիշկների հսկողության տակ են: Ի դեպ, Մալաթիա-Սեբաստիայում խոսվում է, որ իրականում տուժածները չորսն են: Սակայն դեռեւս այս տեղեկությունը ճշտել չհաջողվեց: Թե ինչն է եղել միջադեպի պատճառը, դեռեւս հայտնի չէ: Շրջանառվող վարկածներ եւս չկան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունները փորձեց պարզել ՀՀ քննչական կոմիտեից: Ի պատասխան մեր հարցի` ՔԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին, որ դեկտեմբերի 19-ին երեք հոգու մարմնական վնասվածք հասցնելու մասին ահազանգ է ստացվել: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց առողջությանը ծանր վնաս պատճառելը պատժվում է ազատազրկմամբ 5-10 տարի ժամկետով: Ընթանում է նախաքննություն:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am