Ռուսաստանը կարող է ազդել եվրոպական ընտրությունների արդյունքների վրա: Ահազանգում են փորձագետները

Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը հաջորդ տարի կպայքարի՝ կառավարությունը չորրորդ անգամ ղեկավարելու համար: Մոսկվան կցանկանար, որ Մերկելը հեռանար իշխանությունից, քանի որ, ինչպես նշում են փորձագետները, Մերկելը Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման եվրոպական առաջամարտիկն է: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Մերկելն այս ամիս ասել է, որ Գերմանիան պետք է պատրաստ լինի հակադարձելու նման փորձերի: «Մենք պետք է տեղեկացնենք մարդկանց և բաց խոսենք մեր համուզմունքների մասին: Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ հունից հանեն: Ուղակի պետք է տեղեկացված լինենք դրա մասին և սովորենք, թե ինչպես դրա հետ վարվել»: Անգելա Մերկելի ամենախոցելի թեման ներգաղթյալներն են: 2015 թվականին շուրջ մեկ միլիոն մարդ է ներգաղթել Գերմանիա: Փորձագետների կարծիքով Ռուսաստանը կփորձի օգտագործել այս փաստը և հրահրել հակամիգրացիոն տրամադրություններ: Այս տարվա հունվարին ռուս-գերմանուհի Լիզա անունով աղջկա մասին կեղծ լրատվական նյութը, թե իբր նա բռնաբարվել է գաղթականների կողմից, բողոքի լայն ալիք էր բարձրացրել Գերմանիում: Ավելի ուշ աղջիկը խոստովանել էր, որ այդ տեղեկությունը սուտ էր: Փորձագետները կարծում են, որ Ռուսաստանը կփորձի կիրառել նման կեղծ տեղեկության տարածման մարտավարությունն ընտրությունների ժամանակ: «Նրանք կարող են դա անել թե՛ Ֆրանսիայում և թե՛ Գերմանիայում, սակայն կարծում եմ, որ Մերկելը շատ խոցելի է, քանի որ ասոցացվում է փախստականներին և ապաստան փնտրողներին Գերմանիայում ընդունելու քաղաքականությանը»,- ասում է Յան Բոնդն Եվրոպական բարեփոխումների կենտրոնից: Ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության վարկանիշը բարձրանում է: Վերջին ահաբեկչական գործողությունը Բեռլինում կարող է էլ ավելի նպաստել այդ գործընթացին: «Ճնշումը Գերմանիայի նկատմամբ կարող է մեծանալ նաև Եվրամիության և Թուրքիայի միջև փախստականների հարցում տարաձայնության պատճառով»,- ասում է Գլոբալ հանրային քաղաքականության հաստատության փորձագետ Ֆորսթն Բեները Եվրոպայում ծայրահեղ աջակողմյան ուժերը կողմնակից են Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Ֆրանսիայի ազգային ճակատի առաջնորդ Մարի Լա Պենը ստացել է 10 միլիոն դոլարի վարկ ռուսական բանկից՝ ընտրություններին մասնակցելու համար: Ըստ Յան Բոնդի՝ նրանց հիմնական նպատակն է Եվրամիության կազմալուծումը: «Ռուսաստանի տեսանկյունից, մեծ հաղթանակ է, եթե հնարավոր դառնա պառակտել Եվրոպան, հարաբերություններ զարգացնել առանձին երկրների հետ և նրանց դարձնել ավելի խոցելի ու կախյալ»,- ասում է Բոնդը: Դոնալդ Թրամփի նախագահության ստանձնումը մեկ այլ փորձություն է Եվրոպայի միասնության համար: «Թրամփը Պուտինի նման կողմնակից է բազմակողմանի հարաբերությունների զարգացման փոխարեն եվրոպական երկրների հետ զարգացնել երկկողմանի հարաբերություններ, ուստի կարծում եմ նրան չի մտահոգի շատ, եթե եվրոպական ընտրությունների ժամանակ ռուսական ակտիվության արդյունքում թուլանա Եվրամիությունը»,- ասում է Բոնդը: Չնայած Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ԱՄՆ-ին պետք է վճարեն անվտանգության ապահովման համար՝ Եվրամիության թուլացման մասին որևէ խոսք չի եղել: Եվրոպական առաջնորդները հույս ունեն, որ Մոսկվայի ներգրավվածության մասին խոսելով՝ կարող են որոշակիորեն չեզոքացնել այդ վտանգը: Սակայն փորձագետները կարծում են, որ ռուսական քարոզչական մեքենան արդեն աշխատում է ամբողջ ուժով:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am