«Հրապարակ». Սեյրան Օհանյանի բնակարանում տեղի է ունեցել ուշագրավ հանդիպում

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` 2 շաբաթ առաջ Վահագնի թաղամասում (մինչ կկառուցվի սեփական առաձնատունը) Սեյրան Օհանյանի վարձակալած բնակարանում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են «Համախմբումից» Վարդան Օսկանյանը, «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը, քանի որ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես միշտ, մարդկանց հետ շփվում է SMS-ներով, հիմնականում ԱՄՆ-ից: Քննարկել են հետագա ծրագրերն ու Սեյրան Օհանյանի շուրջ դաշինք ձեւավորելը, որին մաս կկազմի ոչ միայն Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը, ընդ որում, լուրեր կան, որ այդ կուսակցության ակունքներում ՀՀ ԱԱԾ նախկին պետ, այժմ ռուսաստանաբնակ Կառլոս Պետրոսյանն է` Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցի խնամին:

Օհանյանի շուրջ կհավաքվեն նաեւ Ամարասի Արթուրի միությունը, որն արդեն հայտարարությամբ է հանդես եկել, ինչպես նաեւ Սամվել Բաբայանը, որն այս օրերին բանակցում է սպայական-զինվորական շրջանակների եւ բիզնեսմենների հետ: Խոսակցություն կա, որ այս կամ այն կարգավիճակով վերադառնալու է նաեւ ՀՀ 2-րդ նախագահ Ռ․ Քոչարյանը՝ որպես համակարգող: Ինչ վերաբերում է Ս․ Սարգսյանին, ապա նա հրահանգ է իջեցրել յուրայիններին` առայժմ հակագրոհի չանցնել: Թեեւ հրաժարականից առաջ Սեյրան Օհանյանին հարց է ուղղել` ի՞նչ միջոցներով է կառուցում Վահագնի թաղամասի դղյակը։ Նա պատասխանել է, որ դրսում ընկեր ունի, ապա մատնացույց է արել այլոց պալատները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 32 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am