Սամվել Հովհաննիսյանը անցած տարվա ընթացքում բնակարանի առքուվաճառքով է զբաղվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Սամվել Հովհաննիսյանը անցած տարվա ընթացքում բնակարանի առքուվաճառքով է զբաղվել. նա 30 մլն 109 հազար դրամ արժեքով գնել է բնակարան, իսկ ավելի քան 27 մլն դրամով վաճառել մեկ այլ բնակարան: Թեև մեր երկրում աղքատությունը գնալով մեծանում է, բայց դրան զուգահեռ ՀՀ ոստիկանության բարձրաստիճան այրերի, այս դեպքում՝ փոխոստիկանապետի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում կրկնակի աճել են. այսպես՝ Հովհաննիսյանը 2014 թվականին ունեցել է 14 մլն դրամ, որը 2015 թվականին շեշտակի ավելացել է՝ կազմելով 25.8 մլն դրամ: Բացի այս՝ նա հայտարարագրել է, որ ունի 450 դոլար և 175 եվրո: Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որը ամսական կազմում է ընդամենը 417 հազար դրամ: Գնած բնակարանն էլ գնդապետ Հովհաննիսյանը ձևակերպել է որպես նվիրատվություն: Թե ով է նվիրել, պարզ չէ: Հուսանք՝ ոստիկանության պետի տեղակալն իր հայտարարագրած դրամական միջոցների զրոների քանակը չի շփոթել: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը անցած տարի ասուլիսի ժամանակ մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց. «…առավոտյան ժամը 20.00», «քաղաքացիների մուտքը Եղեռնի հուշահամալիր կսկսվի ժամը 13:000-ից» և այլն»:

 

դիտվել է 38 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am