Պետք է հիասթափեցնեմ
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրուցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը առաջին հերթին մանրամասնեց, թե ինչն է պատճառը, որ գործադիրի նիստը տեւեց բավական երկար` մոտ 2 ժամ: «Ասեմ` ինչու երկար տեւեց նիստը: Որովհետեւ բավական մանրամասն քննարկել ենք Ընտրական օրենսգիրքը, ԱԺ քառօրյան: Եւ պետք է ձեզ հիասթափեցնեմ. գիտեմ, թե հատկապես ինչ եք սպասում դուք` լրագրողներդ: Այսօրվա նիստի ընթացքում կոալիցիայի, համագործակցության վերաբերյալ որեւէ հարց չի քննարկվել: Ես կարծում եմ, որ մինչեւ մեկ շաբաթվա ընթացքում, մյուս շաբաթվա ավարտ կունենանք որոշում: Այս պահին քննարկումները շարունակվում են»,- ասաց Շարմազանովը: Լրագրողների դիտարկմանը` թե ինչու են ձգձգվում Դաշնակցության հետ կոալիցիայի շուրջ բանակցությունները` Շարմազանովը արձագանքեց. «Ի՞նչն է ձգձգվում: Իսկ ո՞վ է սահմանել կոնկրետ ժամկետ, դու՞ք: Դուք գրում եք, դուք հերքում եք, եւ հետո ասում եթ, թե ձգձգվում է: Ոչ մենք, ոչ ՀՅԴ մեր գործընկերները որեւէ կոնկրետ ժամկետ չեն նշել»:
