ԱՄՆ կոնգրեսում Սնոուդենին մեղադրել են ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեջ
ԱՄՆ կոնգրեսի հետախուզության պալատի հատուկ հանձնաժողովը պնդում է, որ ամերիկական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կապի մեջ է եղել և շարունակում է կապ պահպանել ռուսական հատուկ ծառայությունների հետ: Սնոուդենը հաճախ է հայտարարել այն մասին, որ չի աշխատում Ռուսաստանի համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել էր, որ Սնոուդենը երբեք չի համագործակցել և չի համագործակցում ռուսական հատուկ ծառայությունների հետ:
Ռուսաստանը ժամանակավոր ապաստան էր տրամադրել Սնոուդենին՝ այն պայմանով, որ նա կդադարի աշխատել ԱՄՆ-ի դեմ: Մեկ տարի անց նա ստացել է 3 տարի Ռուսաստանում ապրելու և Ռուսաստանի սահմաններից դուրս ճամփորդելու իրավունք:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ամերիկացիներն են մեղավոր, որ Սնոուդենը հայտնվել է Ռուսաստանի տարանցիկ գոտում: Պուտինը նաև հայտարարել է, որ իրենք չեն փորձել որևէ տեղեկատվություն ստանալ Սնոուդենից ամերիկական հատուկ ծառայությունների Ռուսաստանի դեմ ուղղված աշխատանքների մասին: Սնոուդենն ինքը հայտարարել էր, որ ոչ մի կապ չունի ռուսական իշխանության հետ: