Մի օգտվեք «Յանդեքսից»

hraparak.am-ը գրումէ. Նրանք, ովքեր երեկոյան ժամերին գեթ մեկ անգամ օգտվել են «Յանդեքս» տաքսու ծառայությունից, երկրորդ անգամ հաստատ չեն օգտվի: Դրանում համոզվեցի անձամբ՝ երեկ երեկոյան 6-ից հետո տաքսի պատվիրելով: Սկսեմ նրանից, որ մեքենան բոլորովին էլ հաշված վայրկյանների ընթացքում չմոտեցավ, ինչպես նշվում է գովազդում: Օրինակ, Մաշտոցի «սիթիի» դիմացի կանգառ հասնելու համար «Յանդեքսին» ստիպված եղա սպասել 17 րոպե: Նստելու պահին նկատեցի, որ հաշվիչի ցուցիչին արդեն 200 դրամ կար: Հիշեցի գովազդը՝ «…սկսած 200 դրամից»: Չհասած Օպերա՝ նկատեցի, որ թիվն աստիճանաբար բարձրացավ՝ հասնելով 600-ի: Վարորդը, որ մինչ այդ լուռ էր, հանկարծ սկսեց խոսել. «Երեկոյան ժամերին մեր ծառայությունից քչերն են օգտվում: Ինչպե՞ս է, որ Դուք օգտվում եք»: «Իսկ ինչո՞ւ…»։ «Այս ժամերին տարիֆը բարձրանում է. 1 կմ-ն դառնում է 140 դրամ»: Փաստորեն, ժողովրդին խաբում եք՝ ասացի, ոչ ձեր խոստացած արագությունն եք ապահովում, ոչ՝ մատչելի գինը… Իսկ թե ինչով է պայմանավորված տարիֆի աճը երեկոյան ժամերին, վարորդը դժվարացավ պատասխանել: Փոխարենն ասաց, որ գնային փոփոխություններ դեռ էլի են լինելու՝ նոր տարուց սկսած: Մասնավորապես, եթե մեքենան հայտնվի խցանման մեջ, ուղեվարձը կբարձրանա՝ ներառելով խցանման մեջ մնալու տեւողությունը: Չի բացառվում, որ նույն սկզբունքը կիրառվի նաեւ լուսացույցերի տակ կանգնելու դեպքում, որովհետեւ, ըստ վարորդի, վնասով են աշխատում: Իսկ շահույթով, գուցե՝ գերշահույթով աշխատելու համար էլ Ամանորի տոներին կաշխատեն էլ ավելի բարձր սակագնով: «Տարիֆը կաճի ոչ միայն երեկոյան, այլ նաեւ ցերեկային ժամերին»,-ասաց նա: Տեղ հասնելով հասկացա, որ «Յանդեքսը» մեկուկես անգամ թանկ նստեց վրաս, քան սովորական տաքսիները, որոնցով նույն ճամփան անցնում եմ ամեն օր եւ՝ հաստատ, ավելի արագ ու մատչելի:  

դիտվել է 59 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am