Շարմազանովը`ՀՀԿ_ՀՅԴ կոալիցիայի մասին
ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում կոալիցիայի մասին հարց կրկին չի քննարկվել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովի խոսքով` կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են նոր Ընտրական օրենսգրքի մասին բազում տեխնիկական և բովանդակային հարցեր:
ՀՅԴ հետ դեռևս քննարկումները շարունակվում են, բայց ընդհանուր համագործակցության եզրեր դեռևս չկա: Թե ինչպիսին կլինի երկու կուսակցությունների համագործակցությունը պարզ կլինի առաջիկայում,- ասել է ՀՀԿ մամուլի խոսնակը:
