Ամենաբարդ հարցն Արփինե Հովհաննիսյանի համար

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խոսեց ապօրինի հարստացման քրեականացման մասին և փաստեց, որ այս նախագիծը միանշանակ կգործի՝ չնայած շատերի մոտ մտավախություն կա: Ըստ նրա ամեն բանի պետք է հասնել աստիճանաբար: Ինչպես ասաց՝  հարկավոր են մեխանիզմներ, որպեսզի նախագիծը գործի լիարժեք. «Քանի դեռ Հայաստանի օրենդրությունն ու իրավապահ համակարգն այս առումով անցյալ չունեն, պարտավոր ենք այնպիսի մեխանիզմներ մշակել, որ այն մահակ չդառնա որևէ մեկի համար: Իրավապահ համակարգը պետք է հսկայական աշխատանք կատարի, ապացուցի, եթե նույնիսկ պաշտոնատար անձը ոչինիչ չասի կամ լռի, ապացույցներն անհերքելի լինեն»։ Անդրադառնալով դատավորների պատասխանատվությանը, որոնց սխալների հետևանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռներ է կայացնում Հայաստանի դեմ, Արփինե Հովհաննիսյանն ասաց: «Սա, թերևս, ամենաբարդ հարցերից մեկն է։ Ինչու բարդ, որովհետև հարցադրման մեջ արդարության առերևույթ պահանջն ինքնին առկա է։ Շատ տրամաբանական է, որ ձեզնից յուրաքանչյուրը, ես էլ կարող եմ բարձրացնել այդ հարցը՝ ինչո՞ւ մենք պետք է բյուջեից վճարենք, եթե, օրինակ, դատական սխալ է առկա։ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններն այս խնդրի լուծումն ավելի շատ և առավելապես չեն դիտում նրա մեջ, որ պիտի գնաս և այդ դատավորի գրպանից հանես այդ գումարը։ Եթե դա ապացուցված է դատավճռով, որևէ խնդիր չկա։ Հիմա էլ կա այդ մեխանիզմը՝ եթե դատավճռով ապացուցված է դատավորի մեղքը, ապա քաղաքացու վնասը կհատուցի ՀՀ-ն, ապա հետադարձ պահանջով դատավորից կպահանջի գումարը»,- բացատրեց նա:

դիտվել է 169 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am