«3-րդ մաս, Հռիփսիկ ծյոծյան լավ բախտա բացում»
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվել է Եվրասիական բանկի միջեւ վարկային համաձայնագրի երկրորդ փուլը: Ինչպես ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Ամեն Հայրապետյանը համաձայնագրով նախատեսվում է բյուջետային 90 մլն ԱՄՆ դոլար: Վարկը կտրամադրվի տասնհինգ տարով, որից երեք տարին արտոնյալ, իսկ տոկոսադրույքը կլինի լողացող: Ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն, որն իր ելույթում հայտարարեց, որ այս կառավարությունը ոչինչ չի անում տնտեսական աճ ապահովելու համար: «Ստացվում է՝ տնտեսական աճ ապահովելու համար կառավարության միակ ճանապարհը հետեւյալն է՝ 3-րդ մաս՝ Հռիփսիկ ծյոծյա, լավ բախտա բացում»,- այսպես նա մեկնաբանեց նախագիծը: «Տիկին Զոհրաբյան, այս ինչ եք ասո՞ւմ: Շնորհավոր, տիկին Հռիփսիկի Ամանորն ու Սուրբ Ծնունդը»,- ծիծաղելով արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
