«Յոթանասուն միլիարդ ավել-պակաս, ի՞նչ կփոխվի»
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Ֆինանսների փոխնախարար Ամեն Հայրապետյանը, ներկայացնելով Եվրասիական բանկի միջեւ վարկային համաձայնագրի մասին նախագիծը, ասաց, որ սա բյուջետային վարկ է, սակայն 2016թ. բյուջեի կատարման՝ դեֆիցիտի փակման համար: Համաձայնագրով նախատեսվում է բյուջետային 90 մլն ԱՄՆ դոլար: Վարկը կտրամադրվի տասնհինգ տարով, որից երեք տարին արտոնյալ, իսկ տոկոսադրույքը կլինի լողացող: ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը, նշեց, որ 2016թ. բյուջեում դրված է, որ մենք կարող ենք վերցնել 443 մլն դոլարի վարկ, սակայն տարեվերջին նշված է 550 մլն դոլար «Մի տարվա մեջ հարյուր միլիոն դրամի շեղո՞ւմ»,- զարմացավ նա: Արմեն Հայրապետյանը նշեց, որ բյուջետային տարիներին միշտ այդ շեղումները լինելու են: Նիկոլ Փաշինյանը ի պատասխան ասաց. «Ես ստիպված եմ խոստովանել, որ հարցիս արմատապես պատասխանեցիք՝ ասելով՝ եթե մեր կյանքում լավ բան լինի, մենք պետք է զարմանանք: Դա տալիս է բոլոր հարցերի պատասխանը: Ճիշտ եք՝ յոթանասուն միլիարդ ավել-պակաս, ի՞նչ կփոխվի. պակաս կլինի, կգնանք, պարտք կվերցնենք, ինչպես դուք ասացիք՝ վստահում են, պարտք են տալիս: Կառավարությունը իրավիճակը վերահսկո՞ւմ է, թե ոչ»:
