Թուրքիայում ազատ են արձակել ռուս դեսպանին սպանողի բարեկամներին
CNN Turk-ը հայտնել է, որ ոստիանությունն ազատ է արձակել Թուրքիայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը կատարողի 6 բարեկամներին: Հարձակումը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ: Ոստիկան Մևլյուտ Ալթընթաշը կրակել է դեսպանի մեջքին մի քանի անգամ: Վնասվածքները մահացու են եղել: Ականատեսների խոսքով՝ հանցագործը ներս է մտել իբրև դեսպանի պաշտպանության աշխատակից: Նա սպանվել է հատուկ գործողությունների արդյունքում: Հեռուստաընկերությունը հղում անելով իրավապահ մարմիններին՝ հայտնում է, որ Մևլյուտ Ալթընթաշի ծնողները, քույրը, հորեղբայրները և կինը ազատվել են ցուցմունք տալուց հետո, քանի որ հիմքեր չկան նրանց ձերբակալելու և նրանք հանդես են եկել միայն ոորպես վկաներ: Ռուսաստանում դիվանագետի սպանությունն ահաբեկչություն են անվանել: Սպանության պատասխանատվությունն իր վրա է վերցրել սիրիական «Ջեյշ ալ Ֆաթ»-ը:
