Մահապատիժն իրականացնում է հաշմանդամ գրոհայինը
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է իր գերիներին մահապատժի ենթարկելու վերաբերյալ հերթական տեսանյութը, որում «գլխավոր գործող անձը» հաշմանդամ է։ Ինչպես նշում է The New York Daily News-ը, անվասայլակին նստած ահաբեկիչը մահապատժի է ենթարկում ծնկի եկած լիբիացի «լրտեսին»։ Դրանից հետո իսլամիստները խաչել են ևս 2 լիբիացու։ Հայտնի է, որ մահապատիժներն իրականացվել են Լիբիայի հանգուցյալ բռնապետ Մուամար Քադաֆիի հայրենի Սիրտ քաղաքում:
