«ՆԱՏՈ-ն ահաբեկչության դեմ պայքարի փոխարեն Ռուսաստանին է համարել գլխավոր սպառնալիք». Սերգեյ Շոյգու
ՆԱՏՈ-ն ահաբեկչության դեմ միասնական պայքարի փոխարեն Ռուսաստանին է համարել իբրև գլխավոր սպառնալիք և շարունակում է ավելացնել իր ռազմական ներուժը Ռուսաստանի սահմաններում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Այս առիթով Հյուսիս-ատլանտյան դաշինքի երկրների բյուջեն ավելացվել է 26 մլրդ դոլարով: Ընդհանուր առմամբ այդ երկրների բյուջեն կազմել է 918 մլրդ: ՆԱՏՈ-ն որոշել է հաջորդ տարի Լեհաստանում և Մերձբալթյան երկրներում տեղակայել 4 մարտավարական խմբեր, իսկ Արևելյան Եվրոպայի որոշ երկրների տարածքներում տեղավորել ամերիկական ցամաքային զորքեր»,- հայտնեց նախարարը: Իր ելույթի սկզբում Շոյգուն նշել է, որ այս տարվա ընթացքում եղել են մի քանի իրադարձություններ կապված Ռուսաստանի անվտանգության հետ և նշվել է ռազմական մարտահրավերների ավելացման դերը միջազգային հարաբերություններում:
