Ահաբեկչության դեմ պայքարում երկակի ստանդարտներն անընդունելի են.Յըլդըրըմ
Մենք կպահպանենք մեր երկրի միասնականությունն ու թույլ չենք տա Թուրքիան դարձնել ինչ-որ մեկի վասալը: Թուրքիայի համար ահաբեկչության դեմ պայքարը նշանակում է պայքար հանուն գոյատևման։ «Դա մեծագույն ճակատամարտ է՝ հանուն թուրք ժողովրդի միասնության»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նա իր ուշադրությունն է գրավել Թուրքիայի և Գերմանիայի վերջին ահաբեկչությունների նկատմամբ։ «Այդ ահաբեկչությունները վկայում են, որ ոչ մի պետություն ապահովագրված չէ ահաբեկչությունից։Թուրքիայում իրականացված ահաբեկչությունները մեր երկրի ներքին գործը համարելը մեծ սխալ է»,- հայտարարել է նա։ «Նրանք, որոնք կարծում են, որ Սիրիայում ու Իրաքում գործող ահաբեկչական խմբավորումները սպառնում են միայն Թուրքիային, սխալվում են։Ահաբեկչությունւ միջազգային հանրության խնդիրն է, որը պետք է հրաժարվի այդ հարցում երկակի ստանդարտներից:Թուրքիային սադրանքներով չես հաղթի։ Սա այն երկիրը չէ, որը հնարավոր է մասնատել ու ավերել։ Քանի մենք միասնական ենք, ոչ ոք չի կարող մեզ հաղթել»,- հայտարարել է Յըլդըրմը։
