ՆԱՏՈ-ի գլխավոր աուդիտորի մահվան պատճառը պարզվել է
ՆԱՏՈ-ի գլխավոր աուդիտոր Իվ Շանդելոնին մահացած էին գտել Անդեն քաղաքում: Պարզվել է, որ նա ինքնասպանություն է գործել: «Բացահայտվել է, որ դա ինքնասպանություն է եղել: Դիակի կողքին գտել են հրաժեշտի նամակ»,-ասել է դատախազության ներկայացուցիչը՝ չբացահայտելով նամակի բովանդակությունը: Պաշտոնյայի խոսքով՝ Շանդելոնի մարմինը գտել են ուրբաթ օրը, իսկ դեպքի մասին մանրամասները բացահայտվել են երեքշաբթի: ՆԱՏՈ-ի պաշտոնյայի մարմինը գտել են աշխատավայրից 140 կմ հեռավորության վրա և 100 կմ հեռավորության վրա Լենս քաղաքից, որտեղ նա ապրում էր: ԶԼՄ-ների հայտնած տեղեկությունների համաձայն՝ 60-ամյա Շանդելոնի անվամբ գրանցված է եղել 3 հրազենային հրացաններ, սակայն դիակի կողքին հայտնաբերվել է չգրանցված, անօրինական զենք, որով էլ Շանդելոնը կրակել է իր գլխին: Շանդելոնը հիմնականում զբաղվում էր ահաբեկչությունների ֆինանսավորումները կանխելու հարցերով: Իր գործընկերները հայտնում են, որ նա տեղեկացրել է նրանց այն մասին, որ տարօրինակ զանգեր է ստանում:
