ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները կվերացնեն, եթե...
Եվրախորհրդարանը փետրվարի 4-ին կայացած լիագումար նիստում բանաձև է ընդունել, որում նշվում է, որ Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը պայմանը «Ուկրաինայի կողմից Ղրիմի նկատմամբ վերահսկողության վերականգնումն է»: Ինչպես հաղորդում է РБК-ն, բանաձևը, որը վերաբերում է Ղրիմում մարդու իրավունքների, հատկապես թաթար բնակիչների իրավիճակի հետ կապված իրավիճակին, հրապարակվել է Եվրախորհրդարանի կայքում: Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել 472 պատգամավոր, դեմ` 79, ձեռնպահ են մնացել 33-ը: Բանաձևում ասվում է, որ պատգամավորները հաստատում են իրենց հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և երկրի միջազգայնորեն ընդունված սահմանների շուրջ իրենց դիրքորոշմանը:
