ՄԻԵԴ-ը կառավարությունից պարզաբանումներ է պահանջել Արթուր Սարգսյանի՝ «հաց բերողի» առողջական վիճակի վերաբերյալ

«Սասնա ծռեր» խմբին սննդամթերք հասցրած Արթուր Սարգսյանի ներկայացուցիչները սույն թվականի դեկտեմբերի 17-ին դիմել էին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու խնդրանքով, մասնավորապես՝ խնդրելով ՄԻԵԴ-ին՝ ՀՀ կառավարությունից պահանջել ապահովել դիմողի բուժումը, անհրաժեշտության դեպքում՝ քաղաքացիական հիվանդանոցում, և գործուն միջոցներ ձեռնարկել Արթուր Սարգսյանի նկատմամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված անմարդկային վերաբերմունքից նրան զերծ պահելու համար։ «Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը տառապում է «Բեխտերևի» հիվանդությամբ, ունի մոտ 15 սմ երկարության որովայնային գծային ճողվածք, իսկ ողնաշարի վիրահատության ընթացքում C1 և C2 մասնահատում է կատարվել եւ պրոթեզավորվել: Նա երկրորդ կարգի զինվորական հաշմանդամ է։ Կալանքի տակ գտնվելու ընթացքում Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել էր ստամոքսի և կերակրափողի էրոզիաներ և կերակրափողի ճաք, որը օրեր շարունակ արնահոսել էր: Նրան մի քանի օր շարունակ բուժօգնություն եւ դեղորայք չէր տրամադրվել, իսկ շտապօգնություն կանչվել էր միայն երբ նրա վիճակը ծայրահեղ սրվել էր եւ միայն իր խցակիցների բողոքների արդյունքում: Համապատասխան միջոնրդությունը ներկայացնելու պահից 2 օրվա ընթացքում ՄԻԵԴ-ը Դատարանի կանոնագրքի 54 § 2 (a) համաձայն անհապաղ հարցեր է առաջադրել կառավարությանը եւ առաջարկել ՄԻԵԴ-ին հայտնել, թե՝ 1. ինչ առողջական վիճակում է գտնվում Արթուր Սարգսյանը եւ պահանջել ՄԻԵԴ տրամադրել նրա առողջության վերաբերյալ բժշկական բոլոր եւ այլ փաստաթղթեր, ներառյալ նրան ցուցաբերված բուժօգնության ողջ նկարագրությունը, տրամադրված դեղորայքի ցանկը, հիվանդության պատմությունը, եւ 2. արդյոք Արթուր Սարգսյանին նշանակված է եղել դեղորայք եւ հատուկ սնունդ, եւ, եթե այո, ապա արդյոք այն ապահովվել է նրան կալանավայրի վարչակազմի կողմից: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի անունից անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով կառավարության նկատմամբ որոշում կայացնելու միջնորդության համար ՄԻԵԴ դիմելու առիթ էր հանդիսացել Արթուր Սարգսյանի նկատմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմի կողմից ցուցաբերված անմարդկային վերաբերմունքը եւ դրա նկատմամբ Արթուր Սարգսյանի պաշտպանների կողմից արդարադատության նախարարին եւ ՄԻՊ ներկայացված համապատասխան բողոքների անարդյունավետությունը: Սույն գործի ընթացքի վերաբերյալ մենք շարունակաբար հանրությանը տեղյակ կպահենք», - ասված է Արթուր Սարգսյանի փաստաբաններ Տիգրան Եգորյանի, Դավիթ Գյուրջյանի ու Վահե Գրիգորյանի տարածած հայտարարությունում:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am