Երեք ամիս առաջ գործարկված պրոբացիոն ծառայությունը մոտ 3000 շահառու ունի. նախարար

ՀՀ  արդարադատության նախարարության` 2016-ին կատարած կարևոր աշխատանքներից է պրոբացիոն համակարգի ներդրումը: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: 2016 թվականի մայիսին 116 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Խորհրդարանն ընդունեց «Պրոբացիայի և պրոբացիայի պետական ծառայության մասին» ՀՀ օրենքը, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն 2016թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ արդարադատության կազմում ստեղծվեց Պրոբացիայի պետական ծառայությունը: Ծառայությունն իրականացնում է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժները, որոնք են տուգանքը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, հանրային աշխատանքները, ինչպես նաև վերահսկողություն է իրականացնում պատժից պայմանական վաղակետ ազատված, պատիժը պայմանականորեն չկիրառված, հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կամ այլ հիմքերով պատիժը հետաձգված անձանց նկատմամբ: ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայությունում 19.12.2016թ-ի դրությամբ հաշվառման մեջ է գտնվում 2813 դատապարտյալ, որոնց նկատմամբ նշանակվել է 1783 պատիժ, որից 1411՝ տուգանք, 199-ը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկում, իսկ 173-ը՝ հանրային աշխատանքներ: Վերահսկողությունների քանակը կազմում է 1206, որից 1135-ը պատիժը պայմանականորեն չկիրառված դատապարտյալներն են, 62-ը՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված և 9-ը պատժի հետաձգումով: 176 անձնական գործում կա մեկից ավելի պատիժ կամ վերահսկողություն,ասաց նախարարը:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am