Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարում է
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Անկարան երկրի օդային սահմանի խախտումներին դիմակայելու իրավունք ունի: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության կայքում: «Մենք միջազգային օրենսդրության վրա հիմնված ինքնիշխան իրավունք ունենք պատասխանել մեր օդային տարածքի խախտումներին, ինչպես նաեւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել եւ համապատասխան պատասխան տալ»,- ասված է հաղորդագրությունում: Նշվում է նաեւ, որ Թուրքիայի օդային տարածքի խախտումները կհանգեցնեն «կոնկրետ հետեւանքների, որոնց պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Ռուսաստանի Դաշնությունը»:
