Մանրամասներ Սպիտակում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սպիտակում դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած ընտանեկան ողբերգությունից «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Նախ` հիշեցնենք, որ նշված օրը Սպիտակում վարձակալած բնակարանում հայտնաբերվել էին 45-ամյա Մարինե Հովհաննիսյանի կախված դին, ննջասենյակի անկողնում երկու անչափահաս՝ 5 և 7 տարեկան երեխաները՝ խեղդամահ արված։ Հենց դեպքի օրը միանգամից վարկած շրջանառվեց, որ կինը խեղդամահ է արել աղջիկներին, ապա՝ ինքնասպան եղել։ Ի՞նչը կարող Էր կնոջը նման քայլի դրդել, հայտնի չէ։ Համենայնդեպս, ճանաչողները Մարինե Հովհաննիսյանին բնութագրում են որպես կիրթ, դաստիարակված, համեստ կնոջ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ 45-ամյա կինն իրականում հոգեկան խնդիրներ Է ունեցել։ Նա 2014 թվականին գրանցվել է Սպիտակի բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ դեպրեսիա հիվանդությամբ։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կնոջ մոտ հիվանդությունն առաջացել է ամուսնու հետ լարված հարաբերությունների պատճառով։ Ինչն Էլ, ըստ խոսակցությունների, դարձել է 4 տարի առաջ ամուսնալուծվելու բուն պատճառը։ Ասում են՝ ամուսինն Էլ ագրեսիվ վարքագծով ու ոչ դրական կերպար Է, ամուսնալուծությունից հետո պարբերաբար հետապնդել Է կնոջն ու սպառնալիքներ հնչեցրել։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Սպիտակի հոգեբուժական կաբինետի նյարդաբան-հոգեբույժ Անահիտ Օհանյանը մանրամասնեց, որ կինը գտնվել Է հանգիստ վիճակում։ Երկու ամիսը մեկ այցելել Է ու դեղեր ստացել. «Դեպրեսիվ համախտանիշ Է ունեցել։ Շատ լավ մայր Էր, հրաշալի խնամում Էր իր երեխաներին, ամուսնու հետ ահավոր լարված Էին։ Վերջին անգամ հոկտեմբերին Է եկել, դեղեր ստացել, վիճակը հանգիստ Էր»,– ասաց նա։ Օհանյանը դժվարացավ նշել, թե ինչը կարող Էր վիճակի կտրուկ վատթարացման պատճառ հանդիսանալ, իրեն հասած տեղեկություններով՝ կինը հավանաբար կրոնական ինչ-որ կառույցի Է անդամակցել։ Հոգեբույժի խոսքով՝ կնոջ խնդիրներին քաջատեղյակ են եղել նաև քաղաքապետարանում, ովքեր Էլ պարբերաբար աջակցություն են ցուցաբերել։ Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլնազարյանի խոսքով՝ կինը տարբեր աշխատանքներ Է կատարել, ունևոր մարդկանց տներ մաքրել, համայնքը պարբերաբար օգնություն Է ցուցաբերել նրա ընտանիքին, 2 ամիս երեխաների մանկապարտեզի վարձն Է վճարել։ Ուշագրավն այն է, որ հոգեպես անառողջ նկարագրվող կինն ընթացիկ տարվա օգոստոսին մրցույթով ուսուցչության է անցել Լոռու մարզի Սարալանջ համայնքի Հ. Թումանյանի անվան հիմնական դպրոց՝ որպես քիմիայի ուսուցիչ։ Դպրոցի տնօրեն Թամարա Աֆյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հայտնեց, որ կինը մրցույթին փայլուն արդյունք է նրկայացրել։ Տնօրենի խոսքով՝ մինչ իրենց մոտ աշխատելը 45-ամյա Մարինեն 11 տարի աշխատել է Կրասարի դպրոցում։ Մեր հարցին, թե արդյոք կինը աշխատանքի ընդունվելիս անձնական գործերում ներկայացրել է բժշկական բոլոր փաստաթղթերը, տնօրենը բացասական պատասխան տվեց. «Ես իրեն միշտ ասում էի, որ ինչպես բոլոր ուսուցիչները, դու էլ պետք է սանիտարական փաստաթուղթ ներկայացնես՝ բոլոր բժշկական կաբինետներն անցնելով սակայն ամեն անգամ տարբեր պատճառաբանություններ բերելով՝ այդպես էլ թղթերը չներկայացրեց»,– ասաց տնօրենը։ Տնօրենի պատմելով՝ Մարինե Հովհաննիսյանը մի անգամ է խոսել իր ամուսնության մասին ու պատմել, որ ամուսնալուծվել է ամուսնու՝ հոգեկան խնդիրներ ունենալու ու հարբեցող լինելու պատճառով։ «Ինձ հետ երբ խոսեց, ասաց, որ ամուսինը սպառնացել է սպանել իրեն ու Երեխաներին, դրա համար էլ բաժանվել է»,– հավելեց մեր զրուցակիցը։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ Մ. Հովհաննիսյանի ամուսնու մորաքրոջ տղան, ով ի դեպ, Սարալանջի դպրոցի նախկին տնօրենն էր, ևս ինքնասպան է եղել կախվելու միջոցով՝ 2012 թվականին»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am