Վարչապետն անձամբ է զանգել Հակոբ Հակոբյանին
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի ընկերության բաժնետեր Հակոբ Հակոբյանը ասաց, թե իր ընկերության և ՏՄՊՊՀ-ի միջև եղած դեպքից հետո, երբ իրեն տուգանելու որոշում էր կայացրել հանձնաժողովը, վարչապետն անձամբ է զանգահարել իրեն, հետաքրքրվել, թե ի՞նչ է եղել, հրավիրել է իր մոտ զրույցի:
Հիշեցնենք՝ վերջերս ՏՄՊՊՀ-ն 110 միլիոն դրամով տուգանել էր «Կիլիկիա»-ին՝ գերիշխող դիրքի չարաշահման համար: Հակոբյանը համաձայն չէր այս որոշման հետ և հայտարարել էր, որ պատրաստվում են դատի տալ ՏՄՊՊՀ-ին:
Այնուհետև պարզաբանեց. «Օրենքն ասում է, որ ստանալուց հետո 10 օրվա ընթացքում կարող եք դիմել հանձնաժողովին, եթե ոչ դատարան, մենք օրենքով ենք շարժվել, փաստաթուղթ ենք ստորագրել, որ քննարկման ժամանակ մեզ հրավիրեն »,-ասաց Հակոբ Հակոբյանը:
