Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը

Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի հայտարարությունը Իրանի Նախագահի՝ Հայաստան կատարած այցի առթիվ 21-ը դեկտեմբերի 2016թ. «Արմավիր» ՔԿՀ: Իրանի հետ այսօրվա մեր հարաբերությունների՝ հնարավորի ու անհրաժեշտի համեմատությամբ չնչին ու ձևական վիճակը հստակ ցուցանիշ է, թե Հայաստանը ինչպիսի խորը գաղութային կախյալության մեջ է Ռուսաստանից: Ռուսաստանը հայաստանյան գաղութային վարչակազմի միջոցով փաստացի շրջափակել է մեզ Իրանից և մեր երկիրը վերածել իր հարավային փակուղու և Իրանի դեմ արգելապատնեշի: Ավելին՝ Ռուսաստանը չի բավարարվում ձեռք բերածով և ձգտում է արագացված տեմպերով ավարտին հասցնել Հայաստանը վերջնականապես կուլ տալու ու դեպի հարավ ուղղված կայազոր դարձնելու ծրագիրը: Շատ ցավալի է, որ կորցրել ենք անցած 25 տարիները, որոնք կարող էին լինել Իրանի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու, նրա համար յուրօրինակ Հոնգկոնգ դառնալու և, այդ հարաբերությունների վրա հենվելով՝ ռուսական գաղութատիրությունից ազատվելու ու տարածաշրջանային գործոնի վերածվելու տարիներ: Երբ եղբայրական Իրանը շրջափակման մեջ էր և Հայաստանը կարող էր զգալի չափով օժանդակել նրան, մենք ոչինչ չարեցինք՝ հլու-հնազանդ ենթարկվելով մեզ թելադրված պայմաններին: Մինչդեռ Իրանը և՛ այն ժամանակ, և՛ հիմա հետևողականորեն շարունակում է անգամ Հայաստանի փաստացի պաշտոնական մերժողականության պարագայում մեզ ընդունել որպես սուբյեկտ և ըստ այդմ կառուցել իր ռազմավարությունը տարածաշրջանում: Իրանի Նախագահի ներկայիս այցը նույնպես, որ տեղի է ունենում Ռուսաստանի զավթողականության և դրա նկատմամբ պաշտոնական Երևանի բացահայտ համաձայնության պայմաններում, վկայում է ոչ միայն նրա սկզբունքայնության մասին: Պատմության խորքերից եկող պետական իմաստնությամբ Իրանը հասկանում է, որ հայությունը ներազգային ճգնաժամի և այն հաղթահարելու զարթոնքի գործընթացի մեջ է և իր աջակցությունը կարևոր է մեզ համար վճռորոշ այս ժամանակահատվածում: Իրանն այս քայլով ցույց է տալիս, որ հայ և իրանցի ժողովուրդների ժամանակը չափվում է հազարամյակներով, ուստի անտեսում է Հայաստանի այսօրվա զավթված վիճակը՝ որպես կարճատև ու անցողիկ դրվագ և իր ծրագրերը կազմում է մեծ ապագայի մեծ հեռանկարի հաշվարկով: Շնորհակալություն ենք հայտնում եղբայրական Իրանին աջակցության համար: Մենք նույն չափանիշներով ենք մտածում և համոզված ենք, որ կարճ ժամանակ անց ազատագրվելու ենք, թռիչքային տեմպերով ու ծավալներով լրացնելու ենք բացթողածը և Իրանի հետ համագործակցությամբ ու նաև դրա շնորհիվ ստանձնելու ենք մեր ավանդական դերն ու կարգավիճակը՝ վերստին դառնալով կամուրջ-միջնորդ տարածաշրջանների ու քաղաքակրթությունների միջև:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am