«Մարդիկ Նոր տարուն գալու և կառավարության դիմաց վրաններ են խփելու». Նաիրա Զոհրաբյան
Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը անդրադարձավ Գյումրիի մի շարք վթարային շենքերի, մասնավորապես Անտառավան թաղամասում գտնվող շենքին: «Այդ շենքը գտնվում է ուղղակի 400-րդ աստիճանի վթարային վիճակում։ Մարդիկ էվակուացնում են երեխաներին, Նոր տարուն գալու և կառավարության դիմաց վրաններ են խփելու, նույն վիճակում «Սևերսկի» թաղամասն է։ Ես սա հնչեցնում եմ՝ որպես ահազանգ։ Վերջին ձնաբուքի հետևանքով ամբողջ ձյունը լցված է տները։ Եթե շատ օպերատիվ ձևով այս շենքի հարցը չլուծվի, մենք կարող ենք իսկապես լուրջ վտանգի առաջ կանգնել, կարող է տունը փլուզվել մարդկանց վրա»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը։ «Ընդմիջմանը խնդրում եմ մոտենալ՝ քննարկենք այդ հարցը»,- ի պատասխան հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
