«Սա այն հարթակն է, որտեղ ձևավորվելու են մեր տեսլականները». Կարեն Կարապետյան
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամ ստեղծելու և գործադիր տնօրեն նշանակելու մասին: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվելու Ալեքսանդր Խաչատուրյանը: Այնուհետև տեղեկացրեց,որ ի պաշտոնե Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ են հանդիսանում ՀՀ վարչապետը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և ֆինանսների նախարարը, հոգաբարձուների Խորհրդի մյուս անդամներից 2-ը նշանակվում են ՀՀ պետական կառավարման ոլորտի ներկայացուցիչներից՝ ՀՀ վարչապետի կողմից՝ Գործադիր տնօրենի առաջադրմամբ, 6-ը՝ մասնավոր հատվածից: «Սա այն հարթակն է, որտեղ ձևավորվելու են մեր տեսլականները, ոնց ենք մենք պատկերացնում նեդրրումների ներգրավման և այլ հարցեր»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
