Իտալիան 400 մլն դոլար կհատկացնի Սիրիային
Իտալիան ԱՄՆ 400 մլն դոլար կհատկացնի որպես մարդասիրական օգնություն հակամարտությունից տուժած սիրիացիներին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն: Այս մասին հայտնել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնին` Սիրիայի վերաբերյալ դոնորական համաժողովի ժամանակ, որը հինգշաբթի օրը ընթանում է Լոնդոնում: Սիրիայի վերաբերյալ Լոնդոնի համաժողովի կազմակերպիչները նախատեսում են 2016-ին ներգրավել ռեկորդային 9 մլրդ դոլար գումար:
