ԱԱԾ-ին հատուկ շնորհակալություն

ՊՊԾ գնդի գրավումը, սակայն, ոչ այլ ինչ, քան՝ ԱԱԾ-ի ձախողում, հնարավոր չէ անվանել։ Եվ առնվազն տարօրինակ է, որ երկու պաշտոնյաների ուղերձներում այդ իրադարձությունը հիշատակվում է դրական լույսի ներքո։ Հարցը, թե ինչպես եղավ, որ ՊՊԾ-ն գրավվեց, Սերժ Սարգսյանին կարծես առհասարակ չի հետաքրքրում։ Մինչդեռ, արժեր։ Հիշեցնենք, հուլիսի 17-ից 3.5 շաբաթ առաջ ձերբակալվել էր «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը եւ եւս 8 հոգի։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ազգային անվտանգության ծառայության եւ Քննչական կոմիտեի համատեղ օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ «Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել են զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության եւ կապի միջոցներ, այդ թվում՝ Երեւանի հեռուստաաշտարակը»։ Պաշտոնական հաղորդագրության մեջ չէր նշվում, սակայն Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը այն ժամանակ ասուլիսներից մեկում ասաց. «Քննչական կոմիտեում իրականացված քննությամբ պարզվել է, որ «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը խմբի հետ իբր մտադիր է եղել գրավել նաեւ Նուբարաշենի զորամասը»։ Մեկ ամիս առաջ ԱԱԾ-ն տեղյակ լինի, որ նախապատրաստվում է Երեւանում ռազմական որեւէ օբյեկտի գրավում եւ մեկ ամիս անց դա կատարվի՞։ Սա մի փաստ է, որին պետք է հետեւեին ԱԱԾ տնօրենի եւ մի քանի վարչությունների պետերի պաշտոնանկությունները։ Սակայն ոչ միայն նման բան չեղավ, այլեւ երեկ պարզվեց, որ նրանք դեռ ծափահարություններ են վաստակել իրադրության քիչ թե շատ խաղաղ հանգուցալուծման եւ անդառնալի կորուստներ չունենալու համար։ Խոսքը պետականության եւ սահմանադրական կարգի համար անդառնալի կորուստների մասին է, որովհետեւ երեք ընտանիք անդառնալի կորուստ ունեցավ։ Մինչդեռ մարդկային կյանքերի կորուստներից եւ մյուս բոլոր անցանկալի զարգացումներից կարելի էր խուսափել, եթե ԱԱԾ-ն ընդամենը պատշաճ կատարեր իր աշխատանքը, բացահայտեր Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի և մյուսների կապը Սեֆիլյանի պլանների հետ։ Ձերբակալեր նրանց, կանխելու համար հնարավոր անօրինական գործողություններն ու զանգվածային անկարգությունները։ …Թերեւս, ավելի ճիշտ կլիներ, որ Սերժ Սարգսյանը ԱԱԾ-ին պարզապես հատուկ շնորհակալություն հայտներ ՊՊԾ գնդի գրավումը բարձր պրոֆեսիոնալիզմով եւ գրագետ կազմակերպելու համար։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 16 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am