Ռուսաստանը բավականին թեթեւ տարավ սպանությունը

Ռուսները չեն սխալվում, երբ հայտարարում են, որ իրենց դեսպանի ահաբեկումն Անկարայում փորձ է՝ սեպ խրելու ռուս-թուրքական հարաբերություններում։ Ռուսաստանը, ի զարմանս շատերի, բավականին թեթեւ տարավ սպանությունը։ Սա մեկ բան կարող է նշանակել՝ Cy-24–ի պատմությունից հետո շատ բան է փոխվել ռուս-թուրքական հարաբերություններում։ Չի բացառվում, որ մասնատման վտանգ զգացած Թուրքիան այդ ընթացքում հասցրել է նորանոր քաղաքական համաձայնություններ ձեռք բերել Ռուսաստանի հետ ոչ միայն Ուկրաինայի, Ղրիմի եւ Սիրիայի հարցերում, այլեւ նոր ձեւավորվող միության՝ ԵԱՏՄ-ի, որի մասին խոսելիս, վերջերս, ՌԴ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հայտարարեց, թե չի բացառում հետխորհրդային տարածքներում նույն կազմով միության ձեւավորման հնարավորությունը։ Պատմությունը, ինչպես ասում են, կրկնվելու հատկություն ունի, իսկ այս դեպքում նույնիսկ խաղացողներն են նույնը՝ Ռուսաստանը եւ Թուրքիան։ Ռուսաստանը, որ փշերով էր ընդունում թուրք-սիրիական սահմանի երկայնքով թուրքական ինքնաթիռների թռիչքն անգամ, «ԻՊ»-ի միջոցով սիրիական նավթի գողության մեջ մեղադրում Թուրքիայի նախագահի ընտանիքին, համաձայնեց, որ թուրքական զորքերը ներխուժեն Սիրիա եւ իրականացնեն Էրդողանի վաղեմի երազանքը՝ այդ սահմանի մոտ, այսպես կոչված, ոչ թռիչքային գոտի ստեղծելու ուղղությամբ։ Սիրիայի եւ Թուրքիայի քրդերը դարձյալ խաբվեցին, մինչդեռ ամիսներ առաջ Ռուսաստանը խրախուսում էր քրդերին։ Թուրքիան եւ Ռուսաստանը մշտապես են կեղտոտ խաղերի մեջ։ Երկուսն էլ ձգտում են տիրապետության մերձավորարեւելյան տարածաշրջանում։ Չունենալով միմյանց նկատմամբ նկատելի առավելություն՝ նրանք կամ անհաշտ պայքարի մեջ են, կամ ոխերիմ բարեկամության, որը ժամանակ առ ժամանակ պայթեցվում է տհաճ միջադեպերով։ Ռազմական հեղաշրջումները, ռուսական ինքնաթիռի խոցումը, դեսպանի սպանությունն այդ շարքից են: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am