Նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիները հեշտությամբ են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու
Նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիները հեշտությամբ են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու: Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասելով, որ դա իր կարծիքով «հեշտ խնդիր չէ, սակայն շատ ճշմարիտ որոշում է»: РИА «Новости»-ն հայտնում է, որ Պուտինի կարծիքով այս հարցը պետք է արագ լուծում ստանա: Մայիսին նախագահը մի օրենք ստորագրեց, ըստ որի՝ Ուկրաինայի փախստականները պետք է հեշտությամբ քաղաքացիություն ստանային Ռուսաստանում, իսկ 2014 թվականի ապրիլին որոշում ընդունվեց, որ նախկին ԽՍՀՄ երկրների ռուսերենին լավ տիրապետող քաղաքացիները նույնպես պետք է հեշտությամբ քաղաքացիություն ստանան ՌԴ-ում: Վերջին 10 տարիների ընթացքում Ռուսաստան են վերադարձել ավելի քան 560.000 մարդ, իսկ 2016 թվականին վերադարձողների 45%-ը եղել են ուկրաինացիներ:
