Թրամփի բժիշկը չի անհանգստանում նրա առողջության համար
Դոնալդ Թրամփի անձնական բժիշկը՝ Հարոլդ Բորնսթեյնը, Stat News-ին տրված հարցազրույցում հայտարարել է, որ Թրամփի երդմնակալությունից հետո չի անհանգստանում նրա առողջության համար : «Ես ոչ մի վայրկյան չեմ մտածել, որ նա ամենածեր նախագահն է»,-ասել է Բորնսթեյնը: Նա ասել է, որ ընտրություններից հետո չի շփվել դեռ Թրամփի հետ և վստահ է, որ երդմնակալությունից հետո նախագահն իր օգնության կարիքը չի զգալու: Բժիշկը կարծում է, որ Սպիտակ տանը նախագահի առողջական վիճակին ինչպես միշտ հետևելու է զինվորական բժիշկը: Նրա խոսքով՝ նախագահի առողջությունը քննարկման ենթակա չէ: Նախընտրական շրջանում Թրամփը հայտարարել էր, որ Քլինթոնը ֆիզիկապես այնքան էլ դիմացկուն չէ, որպեսզի նախագահ լինի: Իսկ Քլինթոնի բժիշկը՝ Լիզա Բարդակը, իր հերթին հայտնել էր, որ Քլինթոնի առողջության հետ ամեն ինչ կարգին է: Քլինթոնի առողջության հետ կապված հարցերն առաջացան այն բանից հետո, երբ 68ամյա Քլինթոնը իրեն վատ էր զգացել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Համացանցում լուսանկարներ էին հայտնվել, որտեղ Քլինթոնին ձեռքերի վրա մոտեցնում են միկրոավտոբուսին:
