ԱՄՆ-ը ձգտում է թուլացնել Իրաքին
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ձգտում է թուլացնել Իրաքին՝ հայտարարելով այն քրդերի օգտին մասնատելու հնարավորության մասին։ Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեիի՝ միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: «Մենք՝ որպես Իրաքի հարևան, որը լավ գիտի, թե ինչ է կատարվում այդ երկրի ներսում, գիտենք, որ քուրդ ժողովրդի մեծ մասը նույնպես դեմ է երկրի մասնատմանը։ Եթե ամերիկացիները աջակցում են Իրաքի մասնատմանը, ապա նրանք ցանկանում են այդ երկրի թուլացումը, որովհետև հենց այդպիսին կլինի մասնատման հետևանքը»։
