Ռուսաստանի թուրքերը դեսպան Անդրեյ Կառլովի սպանության մասին. «Թուրքիայի միջազգային անունը ոչնչացված է»
Շուքրու Օզդեմիր, Մոսկվայի մանկավարժական համալսարանի ասպիրանտ Երբ եղավ այդ հարձակումը, ես մետրոյում էի, հեռախոսիս անընդհատ հաղորդագրություններ էին գալիս, բայց քանի որ կապը թույլ էր, չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Վերջապես, երբ կապս վերականգնվեց, ես տեղեկացա այդ ողբերգական դեպքի մասին: 10 րոպե շարունակ ես չէի կարողանում հավատալ, որ նման սարսափելի բան է տեղի ունեցել: Առաջինն ինչ տեսել եմ, եղել է դեսպան Անդրեյ Կառլովի գետնին պառկած լուսանկարը: Երբ ես դա տեսա, մտածեցի «մի՞թե կրկնվում է անցած տարվա նոյեմբերի 24-ը, երբ կործանվեց ինքնաթիռը»: Այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ էր: Հազիվ սկսել էին բարելավվել ռուս-թուրքական հարաբերությունները և տեղի ունեցավ այս հարձակումը ամբողջ աշխարհի աչքի առջև: Երբ ես կարդացի այն մասին, որ դեսպանը մահացել է, որոշեցի, որ պետք է հավաքեմ ճամպրուկներս: Հետո տեղի ունեցավ հեռախոսազրույց Էրդողանի և Պուտինի միջև և նրանք հայտարարեցին, որ այդ դեպքը չի կարող վնասել ռուս-թուրքական հարաբերություններին: Ալեքսեյ Պուշկովն էլ նշեց, որ այդ հարձակման նպատակը եղել է ռուս-թուրքական հարաբերություններին վնաս հասցնելը և ընդգծեց, որ Ռուսաստանում ապրող թուրքերն անմեղ են և պատասխանատվություն չեն կրելու դեպքի համար: Ես հույս ունեմ, որ այս դրությունից արագ դուրս կգան երկու երկրներն էլ: Աղոթում ենք Անդրեյ Կառլովի համար և բոլոր ռուսներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Սեմիհ Սայհը, ճարտարապետ, աշխատում է Մոսկվայում Ես շատ վշտացած եմ այս ահաբեկչության պատճառով: Ավաղ, Թուրքիան մեծ փոձ ունի ահաբեկչությունների, սկսած՝ 1968 թվականից: Սիրիայի պատերազմը և անցած նոյեմբերի դեպքը մեր և ռուսների հարաբերույթունները բավականին զգայուն էին դարձրել և դա է պատճառը, որ դեսպանի սպանությունը մեծ տխրություն է պատճառում: Ոչ միայն հարաբերություններն, այլև Թուրքիայի միջազգային անունը ոչնչացված է: Մեր երկրների միջև բարի հարաբերությունները արագ չեն վերականգնվի, որքան էլ, որ մենք դա շատ ենք ուզում: Մուստաֆա Օզթուրք, բիզնեսմեն, թարգմանիչ Այս սպանությունը, բնականաբար, բացասական ազդեցություն կունենա մեր երկրների հարաբերությունների վրա: Երկու երկրների այն դեմքերը, որոնց ձեռք է տալիս այս իրավիճակը քիչ են, սակայն նրանք որպես գործիք կարող են օգտագորել լրատվամիջոցները: Ռուսաստանը, փառք Աստծո, տեսնում է, որ թուրք ժողովուրդն անմեղ է, իսկ Թուրքիան իր հերթին գիտակցում է, որ առանց Ռուսաստանի աջակցության նա կհայտնվի վատ վիճակում: Ցավոք, իմ սիրելի երկու երկրների միջև «դաժան ռոմանս» է հիմա: Ես բանասեր եմ և շատ լավ եմ տիրապետում ռուսերենին և ռուս գրականությանը շատ լավ ծանոթ եմ: Ես ինձ այս հասարակության մի մասնիկն եմ զգում և դաստիարակում եմ իմ երեխաներին այստեղ: Այս մեկ տարվա ընթացքում երեխաներս վախենում էին, անգամ թուրքերեն չէին խոսում, սակայն երբ ես ստացա Ռուսաստանի քաղաքացիությունս, նրանք արդեն համոզվեցին, որ իրենց հայրը երբեք չի գնա իրենցից և մենակ չի թողնի: Ռուսաստանում Թուրքիայի համայնքի ղեկավար Յուսուֆ Շենի հայտարարությունը Մենք՝ Ռուսաստանի թուրքական համայնքը, քննարկում ենք բարբարոսական հարձակումը Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի վրա: Անկեղծ ցավակցություն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին: Այս դեպքը ցույց տվեց, որ ոչ բոլորն են ցանկանում Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը և ամեն կերպ փորձում են խանգարել դրան: Այս ստոր սպանության նպատակը դա էր, սակայն մենք թույլ չենք տա, որպեսզի մեր և Ռուսաստանի միջև հարաբերությունները վատթարանան:
