Միշել Օբաման խոստացել է աջակցել Թրամփին
Բարակ Օբամայի կինը՝ Միշել Օբաման CBS հեռուստաալիքով տրված իր հարցազրույցում նշել է. «Ազգին աջակցելու համար մենք պետք է աջակցենք նաև մեր երկրի գլխավոր մարդուն: Եթե ապագա նախագահն ունենա մեր օգնության կարիքը, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի նրա գործերը հաջողվեն, որովհետև նրա հաջողությունից է կախված մեր երկրի հաջողությունը»: Նոյեմբերի 11-ին՝ Դոնալդ Թրամփի ընտրությունից երկու օր հետո, Միշել Օբաման հանդիպել է նրա տիկնոջ՝ Մելանիայի հետ: Կանայք զրուցել են երեխաների դաստիարակության մասին, այնուհետև Միշելը զբոսնել է Մելանիայի հետ նախագահական սենյակներով: Ընտրություններից մեկ օր առաջ Բարակ Օբաման իր հերթին հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ և քննարկել մի շարք խնդիրներ: Հանդիպումը Բարակ Օբաման «հրաշալի» էր անվանել: Դոնալ Թրամփը կանցնի իր պարտականությունների կատարմանը հունվարի 20-ից:
