Ինչո՞ւ ողջ վիճակում չբռնեցին Ռուսաստանի դեսպանի մարդասպանի
Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցական նիստի ժամանակ հարց է բարձրացրել թե ինչու թուրքական անվտանգության ուժերը սպանեցին Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի մարդասպանին և փոխարենը նրան ողջ չբռնեցին և պահանջել է ոչ պրոֆեսիոնալ վարքի համար պատասխանատվության ենթարկել հատուկ ծառայությունների ղեկավարներին. «Ո՞վ է զենքը փոխանցել մարդասպանին։ Ո՞վ էր ցանկանում Ռուսաստանի դեսպանի մահը։ Եվ ինչո՞ւ հանցագործին չեն բռնել ողջ վիճակում և կրակելով սպանել են»։ Habertürk-ի փոխանցմամբ՝ Քըլըչդարօղլուն քննադատել է ուժային կառույցներին նաև վերջին շրջանում հաճախիակացած ահաբեկչությունների համար և հիշեցրել է, որ 2015 թվականի հուլիսի 20-ից PKK-ի դեմ պայքարում սպանվել է անվտանգության ուժերի 843 ներկայացուցիչ։
