Տեռորի շունչը` սուրբծննդյան Եվրոպայում

Այն, ինչ տեղի ունեցավ Բեռլինի ամենակենտրոնում` Կայզեր Վիլհելմի եկեղեցու հարևանությամբ գործող ավանդական սուրբծննդյան տոնավաճառում, գերմանական իշխանությունները հակված են ահաբեկչական գործողություն որակել: Դեկտեմբերի 19-ի երեկոյան Բեռլինում բեռնատարը մխրճվեց Սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվեցին 12 մարդ, ևս 48-ը տեղափոխվեցին հիվանդանոց: Տուժածների շարքում մեծ թվով զբոսաշրջիկներ կան, նրանց քաղաքացիությունը ճշտվում է: Բեռնատարի ղեկին, ենթադրաբար, եղել է փախստական Աֆղանստանից կամ Պակիստանից, իսկ կողքին եղել է Լեհաստանի քաղաքացի: Բեռնատարի վարորդը թաքնվել է դեպքի վայրից, սակայն արագ կազմված ֆոտոռոբոտի շնորհիվ նրան հաջողվել է ձերբակալել դեպքի վայրից ոչ շատ հեռու: Բեռնատարում եղած երկրորդ տղամարդը տեղում մահացել է: Վերջինս եղել է ազգությամբ լեհ, իսկ մեքենան եղել է լեհական համարներով: Բեռլինի ոստիկանությունը ենթադրում է, որ բեռնատարը կարող էին առևանգած լինել Լեհաստանում՝ շինհրապարակից: Բեռնատարի լեհ սեփականատերը պատմել է, որ կեսօրին մեքենայի վարորդը զանգահարել է իրեն և հայտնել, որ գտնվում է «մի թաղամասում, որտեղ մեծամասնությունը մուսուլմաններ են», իսկ հետո կապը նրա հետ ընդհատվել է: Ըստ իշխանությունների, ամենայն հավանականությամբ, դա եղել է ահաբեկչություն: «Այսօր շատ ծանր օր է մեզ համար, և Գերմանիայում ապրող միլիոնավոր մարդկանց նման ես նույնպես ցնցված եմ ու սարսափած այն ամենից, ինչ կատարվեց երեկ երեկոյան Բեռլինի Բրայտշեյդպլաց հրապարակում: Դրա հետ մեկտեղ բազմաթիվ փաստեր կան, որոնք դեռ պետք է բացահայտվեն: Սակայն այս պահին մեր տրամադրության տակ եղած տեղեկատվությունից դատելով` կատարվածը ահաբեկչական հարձակում էր», - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը մի քանի ժամ առաջ Բեռլինում հրավիրած ասուլիսի ժամանակ ավելի կտրուկ արտահայտվեց. «Այլևս որևէ կասկած չկա, որ տեղի ունեցածը ահաբեկչական հարձակում էր: Այս պահին հաջողվել է պարզել զոհերից միայն մի քանիսի ինքնությունը»: Գերմանական մամուլը, ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով, պնդում էր, թե հարձակման հեղինակը ծնունդով Պակիստանից է, երկրի տարածք մուտք է գործել որպես փախստական: Spiegel-ի տեղեկություններով, ահաբեկչական հարձակման հեղինակը 23 տարեկան է, Բալկանների տարածքով Գերմանիա է հասել 2016թ. փետրվարի 1-ին: 2016 թվականի հունիսին արդեն գերմանական իշխանությունները նրան կեցության իրավունք են շնորհել: Ինչ վերաբերում է որպես ահաբեկչության գործիք ծառայած բեռնատարին, ապա այն պատկանել է լեհական բեռնափոխադրող ընկերություններից մեկին, որը շինանյութ էր տեղափոխում Լեհաստանից Իտալիա: Ընկերության սեփականատերը նշել է, որ բեռնատարի վարորդի հետ կապը ընդհատվել է երեկ` հարձակումից մոտ չորս ժամ առաջ: Գերմանացի ոստիկանները նշում են, որ ահաբեկչական հարձակումից հետո բեռնատարում անհայտ տղամարդու դիակ են հայտնաբերել: Ենթադրվում է, որ դա հենց լեհ վարորդն է, ում սպանել են դեռ մինչև հարձակումը: Բեռլինի կենտրոնում կատարվածը շարքային գերմանացիների շրջանում բավական լուրջ հարցեր է առաջացրել` նախևառաջ երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի և անվտանգության միջոցառումների արդյունավետության վերաբերյալ: «Ես շատ վախեցած եմ: Ես չգիտեմ, թե արդյոք երբևիցե ես ինձ Բեռլինում կկարողանա՞մ ապահով զգալ, թե՞ ոչ: Այսքանից հետո հնարավո՞ր է արդյոք վստահել մարդկանց ու անվտանգության ուժերին: Կարծում եմ, որ այլևս հնարավոր չէ», - Reuters-ի հետ զրույցում ասել է հարձակման ականատեսներից մեկը: Փաստորեն Բեռլինի ահաբեկչությունն իրականացնողն ազատության մեջ է... Այս մասին ավելի ուշ հայտնեց գերմանական Die Welt պարբերականը՝ վկայակոչելով հատուկ ծառայությունների բարձրաստիճան աղբյուրը: «Մենք սխալ մարդու ենք ձերբակալել: Իսկական հանցագործը զինված է…. և կարող է նոր հարձակումներ իրականացնել»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ այդ մասին տեղեկացվել են բոլոր ուժային գերատեսչությունները: Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել է, որ ձերբակալվածը հերքում է իր մասնակցությունը ահաբեկչությանը: Եվրոպայի սրտում կրկին թևածում է ահաբեկչության շունչը: Ահաբեկչության ամեն առիթով` մենք համոզվում ենք, որ աշխարհն իսկապես կանգնած է անլուծելի խնդրի առջև: ԴԱԻՇ-ի դեմ պայքարն, իսկապես, այսօրվա դրությամբ, անլուծելի է գերտերությունների ղեկավարների համար, որոնք լծվել են դրա դեմ պայքարին: Եվրոպան, փաստացի, խորը ճգնաժամի մեջ է հայտնվել` փախստականների ընդունել-չընդունելու հարցից, մինչև ԴԱԻՇ-ի դեմ պայքարի անլուծելի ու շարունակական խնդիրը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի Կանդազի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին (video) «ԱՄՆ հարկատուների միջոցներով ֆինանսավորվող բռնությունները իրականացվում են ամերիկյան շահերի հաշվին և հանգեցնում են նոր կորուստների՝ մարդկային կյանքերի ու հայրենի հողի կորստի»․ Արամ Համբարյան Աննա Հակոբյանին ասե՞մ՝ որտեղ եմ տեսել․ Կանդազ (video) Վաղը կսկսվի ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը. ՍԴ շենքի առջև ցույց տեղի կունենա Ասեմ՝ ինչու ավագանիում վերջերս եղավ ծեծուջարդ և ինչու իրեն կորցրեց Ավինյանը․ հոգեբան (video) Հունիսի 1-18-ը ՀՀ-ից ԵՄ անդամ երկրներ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ պատգամավորի ահազանգը Ընդդիմությունը թող հենց հիմա հետ քաշվի ու այդ պահին․․․ Անժելա Թովմասյան (video) Չեմ զարմանա, որ մի օր Արամ Մանուկյանին էլ հետմահու մեղադրանք առաջադրվի ՀՀ-ն հիմնելու համար․ Վահե Գրիգորյան «Այ սու*անե՛ր, Լևոն Քոչարյանին ու իր էրեխուն տված անեծքը ձեզ հետ է գալու». Սեյրան Չիլինգարյան (video) Եղբորս վրա հարձակման գործով մեղադրանք է առաջադրվել Լիճքի գյուղապետին և Մարտունու հիվանդանոցի վիրաբույժին․ Հոխիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am